• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզում բացվեց Շավարշ եվ Արփիկ Միսակյանների անվան հրապարակ

21 ապրիլի, 2023

Ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների շրջանակներում, Փարիզում բացվեց Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր, նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան հրապարակ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Հիշատակի և վետերանների հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում զգալի ներդրում ունեցող, ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնը։ Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ Ալեքսի Գովցյանը, Փարիզի 9-րդ շրջանի փոխքաղաքապետ Ժան-Պիեռ Պլանյարը, Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանը, մի շարք ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նշեց, որ Շավարշ և Արփիկ Միսակյանների անվան հրապարակը բացվում է Փարիզի պատմական հայկական թաղամասի սրտում, որն իր կենսունակությամբ 1920-ական թվականներից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել հայ մտավորականների նոր սերնդի ի հայտ գալու գործում, որոնց թվում են եղել հայր և դուստր Միսակյանները։

Դեսպանն ընդգծեց նաև այն կարևոր նշանակությունը, որ «Յառաջը»՝ որպես Ֆրանսիայի առաջին հայալեզու օրաթերթ, ունեցել է Ֆրանսիայի հայ համայնքի միասնականության ապահովման և նրանց կրթելու համար։ Նա խորհրդանշական համարեց նաև, որ հրապարակի անվանակոչման պաշտոնական արարողությունն իրականացվում է Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների շրջանակներում, քանի որ Ֆրանսիայում ցեղասպանություն բառն առաջին անգամ լատինատառ գրվել է «Յառաջ» օրաթերթում։

Արարողության ավարտին Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: